2023-02-27 12:50
Լրատվական գործակալություններ
Իրանի ԱԳՆ․ Թեհրանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման Չինաստանի խաղաղ պլանին
Իրանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնությանը։ Այս մասին տեղեկացրել է Իրանի ԱԳՆ-ն։
«Եկել է իսկական դիվանագիտությունն ակտիվացնելու ժամանակը, որպեսզի վերջ դրվի հակամարտությանն ու այն գործողություններին, որոնք պատերազմ են հրահրում, այդ թվում այլ երկրների հասցեին անհիմն մեղադրանքներին և միակողմանի պատժամիջոցներին»,- նշել են իրանցի դիվանագետները։
Նրանք ավելացրել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման Չինաստանի առաջարկությանը։
Թեհրանը նշել է, որ նախընտրում է երկխոսությունն ու դիվանագիտությունը միջպետական վեճերի լուծման համար։ Իրանական կողմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել։
News.am