Հալեպի նահանգում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ

Երկուշաբթի Հալեպ նահանգում գրանցվել է 5,2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է Sana լրատվական գործակալությունը՝ հղում անելով սեյսմոլոգիական կենտրոնին:

Գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 12:04-ին, Հալեպ քաղաքից (նահանգի վարչական կենտրոն) 239 կմ հյուսիս-արևելք։

News.am