ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարին աճել է 10.5 տոկոսով

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվարին 10.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա հունվարի նկատմամբ։

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է տվյալները։

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 1.4%–ով, իսկ ծառայությունների ծավալն աճել է 25.9%–ով։

Առևտրի շրջանառությունն աճել է 17.7%–ով, շինարարության ծավալն աճել է 12.2%–ով։

Արտահանման ծավալն աճել է 130.0%–ով, իսկ ներմուծման ծավալը՝ 72.5%–ով։

Aysor.am