Լավրով․ ՌԴ-ն ողջունում է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման միջազգային ջանքերը
Ռուսաստանը ողջունում է մյուս պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին այսօր Բաքվում Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր բազմաթիվ միջազգային գործընկերները, այդ թվում տարածաշրջանից հեռու գտնվողները, բնական հետաքրքրվածություն են արտահայտում առ այն, որպեսզի նպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը։ Մենք, ինչպես բազմիցս նշել էր նախագահ Պուտինը, ողջունում ենք ցանկացած ջանք, որոնք կբխեն իրավիճակի կայունացման շահերից և պայմաններ կստեղծեն, որպեսզի այստեղ գտնվող բոլոր երկրները հնարավորություն ունենան նորմալ, փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահի հիման վրա համագործակցել ի շահ իրենց երկրների և ժողովուրդների», – նշել է Լավրովը։
Նրա խոսքով` տարածաշրջանային անվտանգությունը շարունակում է արդիական թեմա մնալ ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմանի ձևաչափերում։
Sputnik Արմենիա