Ռուս խաղաղապահներն օգնություն տեղափոխող երկու շարասյուն են ուղեկցել Արցախ

Ռուս խաղաղապահները Գորիսից հումանիտար բեռով ռուսական խաղաղապահ զորախմբի երկու ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ։ Տեղեկությունը նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկագրում:

Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ շարունակվում է Ստեփանակերտ – Գորիս ճանապարհահատվածում անարգել երթևեկության վերսկսման բանակցային գործընթացը:

Խաղաղապահները պարեկություն են իրականացրել երեք ուղղություններում` Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

Շարունակվում է 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգն ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը:

Sputnik Արմենիա