Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ ՀԱՄՈԶԵԼ, ՈՐ ԿԱՐԵԼԻ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՃԻՇՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ
Արցախի այս առանձնահատուկ ծանր փուլում ուշադրություն դարձրեք այն գործիչներին, դերակատարներին, ովքեր ուղղակի, անուղղակի քարոզում են Ադրբեջանի հետ համագործակցություն:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Դա, բնականաբար, հնչեցվում է «հանուն Արցախի» գաղափարախոսության տակ, բայց խորքում ադրբեջանական ինտեգրացիայի ապահովումն է:
Խնդիրը ոչ թե ադրբեջանցիների հետ տարբեր հարցերով հանդիպում-բանակցություններին է վերաբերվում, այլ կոնկրետ այն հանգամանքին, որ փորձ է արվում արցախցիներին համոզել, որ կարելի է ադրբեջանցիների հետ ճիշտ համագործակցել ու տնտեսական արդյունք ակնկալել:
Սրանց թվում է կամ փորձում են այդպես համոզել մարդկանց, թե ադրբեջանցիների ուզածը արդյունավետ տնտեսական համագործակցությունն ու խաղաղ գոյակցությունն է այն դեպքում, որ իրականում Ադրբեջանը թեման կոշտ կամ փափուկ ճանապարհով տանում է իր պատկերացումների շրջանակներում լուծմանը:
Եթե դրա լոբբիստներն այդ գործընթացի տակ փող ու հարստություն են տեսնում, ապա Ադրբեջանի համար դա Արցախն ադրբեջանացման տանելու հիմնական ճանապարհներից է», - գրել է նա: