Պեսկով․ ՆԱՏՕ-ն միասնական դաշինքով հանդես է գալիս որպես Ռուսաստանի թշնամի
ՆԱՏՕ-ի երկրները, վերածվելով Ուկրաինայում հակամարտության մասնակիցների, միասնական դաշինքով արդեն հանդես են գալիս ոչ թե որպես Ռուսաստանի պայմանական հակառակորդներ, այլ թշնամիներ, դաշինքի հետախուզությունը օրը 24 ժամ աշխատում է Ռուսաստանի դեմ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Известия»-ի հարցազրույցում նա մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը ՌՀՍ պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու մասին։ Պեսկովը նշել է, որ երբ փաստաթուղթը ծնվում էր, նկատի չեն առնվել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային զինանոցները, որոնք իրենց հզորությամբ և ծավալով համադրելի չեն ՌԴ-ի և ԱՄՆ-ի զինանոցների հետ։ Բայց այն պահին, երբ ՆԱՏՕ-ն դե-ֆակտո վերածվել է Ուկրաինայում հակամարտության մասնակցի, իրավիճակը փոխվել է։
«Ըստ էության, այժմ ՆԱՏՕ-ն միասնական դաշինքով հանդես է գալիս արդեն ոչ թե որպես մեր պայմանական հակառակորդ, այլ թշնամի։ Նրանց հետախուզությունն օրը 24 ժամ աշխատում է մեր դեմ, նրանց սպառազինությունը, ինչպես ընդգծել է Պուտինը վերջերս տված հարցազրույցում, անվճար մատակարարվում է Ուկրաինա և կրակում մեր զինվորներին (էլ չեմ ասում այն մասին, որ կրակում է Ուկրաինայի քաղաքացիներին, ուկրաինական քաղաքներն ու գյուղերը), ընդունվում են պարտավորություններ և հավաքական որոշումներ նոր մատակարարումների, սպառազինության նոր խմբաքանակների մասին՝ ՆԱՏՕ-ի շրջանակում, դրանց տեխնիկական մակարդակը մշտապես բարձրացնելով»,- ասել է Պեսկովը։
News.am