Հաստատել ենք հանձնառությունը՝ հայտարարությունների դրույթների պարտադիր կատարմանը

Մենք հաստատել ենք մեր հանձնառությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունների բոլոր դրույթների պարտադիր կատարմանը։ 2020 թվականի նոյեմբերից արդեն չորս հայտարարություն է ստորագրվել։ Այս մասին Բաքվում փետրվարի 28-ին Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Դրանք կազմում են մեր համատեղ աշխատանքի հիմքը»,- նշել է նա։

Լավրովխ խոսքով՝ մատնանշվել է 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի (Հարավային Կովկասի 3 երկրներ և Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ռիթմիկ աշխատանքի նշանակությունը։

«Դա լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև երկխոսության հաստատման և բազմակողմանի համագործակցության զարգացման համար», - հավելել է նախարարը:

News.am