2023-02-28 17:51
Լրատվական գործակալություններ
ԻԻՀ ԱԳՆ․ ԱՄՆ քաղաքականությունը հանգեցրել է միջուկային գործարքի շուրջ պայմանավորվածությունների բացակայության
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցություններում պայմանավորվածությունների բացակայությունը ԱՄՆ քաղաքականության սխալ հաշվարկի արդյունք է: Նրա խոսքերը Ժնևում զինաթափման հարցով համաժողովի ժամանակ մեջբերում է IRNA գործակալությունը։
«Անցյալի փորձը մեզ սովորեցրել է ավելի զգույշ և նրբանկատորեն մոտենալ բանակցությունների նոր փուլին»,-նշել է նա։
Ավելի վաղ իրանցի դիվանագետը խոսել է այն մասին, որ միջուկային գործարքի վերսկսման շուրջ բանակցությունների ձախողման դեպքում Իրանն ունի «այլընտրանքային նախագիծ»:
News.am