Գուրգեն Ներսիսյանն ընդունել է պետնախարար նշանակվելու առաջարկը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն ընդունել է Արցախի նախագահի առաջարկը՝ նշանակվել պետնախարարի պաշտոնում: Այս մասին Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է տեսաուղերձով:

 


«Օրեր առաջ Արցախի ախագահի կողմից ստացել եմ պետնախարարի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ առաջարկ: Նախքան դրա վերաբերյալ որոշում կայացնելը լսել եմ բազմաթիվ կարծիքներ ու տեսակետներ, ոմանք սկսեցին խոսել, որ դա գլխավոր դատախազի պաշտոնից հանելու միակ ճանապարհն է, որոշները լցվեցին հավատով և վստահությամբ, որոշները զարմանալիորեն, բայց ինձ համար ոչ անսպասելիորեն լուռ հետևում են անհաջողության ու տապալման ակնկալիքով: Այս առնչությամբ ուզում եմ եմ հայտարարեմ, որ ինձ համար գլխավոր դատախազի պաշտոնից բարձր պաշտոն չկա ու չի կարող լինել:

Ես երբեք իմ կարծիքը արտահայտելու խնդիր չեմ ունեցել մեր պետականության ցանկացած հարցի շուրջ ունեցել եմ կշիռ ունեցող խոսք ու հնարավորություն, բայց մյուս կողմից՝ դատաազություն ինձ համար մի պատուհան էր, որտեղից 14-ամյա դատախազական աշխատանքի փորձով հետևել ու տեսել եմ գործադիր իշխանությունում տեղի ունեցող բոլոր երևույթները, սխալներն ու թերությունները, բացթողումները, կադրային քաղաքականության կոպտագույն սխալները, իրավական ճանապարհով բազմաթիվ հարցեր ու խնդիրներ լուծելու անկարողությունը և սխալ եմ համարում դրանք լուծելուց հրաժարվելը:

Դա ես համարում եմ դավաճանություն և անպատասխանատվության դրսևորում Արցախի Հանրապետության և Արցախցու նկատմամբ: Այդ պատճառով ես ընդունել եմ առաջարկը և մեր պետության համար այս ծանրագույն շրջանում պատրաստ եմ ստանձնել պետնախարաի պարտականությունները հպարտորեն և Արցախի ժողովրդին ծառայելու, անմնացորդ ու ազնվորեն ծառայելու պատվի համար ամենազոր Տիրոջն ուղղված երախտիքով»,- ասել է նա:

Նա վստահություն է հայտնել որ քաղաքացիների հետ միասին օրինակելի հասարակարգ և պետություն են կառուցելու:

News.am