2023-03-01 18:04
Լրատվական գործակալություններ
Ոստիկանության բոլոր բաժիններում տեսախցիկներ կտեղադրվեն
Ոստիկանության բոլոր բաժիններում կտեղադրվեն տեսախցիկներ։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, կառավարական ժամի ընթացքում ԱԺ նիստում հայտարարեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Ինչպես նշեց նախարարը, 2020 թվականից սկսած՝ տեսախցիկներ են տեղադրվել Հանրապետության ոստիկանության 10 բաժիններում, մասնավորապես, հետաքննության սենյակներում։
«Սակայն օրենսդրության փոփոխությունից հետո գործընթացը կասեցվել է։ Ոստիկանությունը դադարեցրել է նախաքննությունը։ Հետևաբար, այս սարքավորումների անհրաժեշտությունը պարզապես վերացել է։ Այնուամենայնիվ, բարեփոխումների շրջանակներում նախատեսում ենք տեսախցիկներ տեղադրել ոստիկանության բոլոր բաժիններում»,-ասաց Ղազարյանը։
News.am