2023-03-01 18:05
Լրատվական գործակալություններ
Կլաարը հուսադրող է անվանել Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսադրող է անվանել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպման մասին հաղորդագրությունը:
«Հուսադրող լուր այսօր Խոջալուից (Իվանյան-խմբ.) Բաքվի ներկայացուցիչների և ղարաբաղահայության միջև շփումների մասին։ Լավ է, որ քննարկումները կարծես թե կենտրոնացած են ինչպես հրատապ խնդիրների, այնպես էլ ավելի լայն խնդիրների վրա»,- գրել է նա Twitter-ի իր էջում։
News.am