ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Անվտանգության համակարգի ոչնչացումը նպատակաուղղված բնույթ է կրում
Անվտանգության համակարգի փլուզման մեկնակետ են համարվում Դուշանբեի վերելակում Փաշինյանի և Ալիևի բանակցությունները 2018թ.սեպտեմբերի 28-ին, որոնց հաջորդեց 2016թ. Ապրիլյան պատերազմի արդյունքներով ձեռք բերված Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի համաձայնությունների փաստացի չեղարկումը, ներառյալ Արցախի շփման գծում մորատորիումի խախտմանը հետևելու մեխանիզմների մասին կետը։
Արդեն 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին հայկական կողմը բավական մեծ տարածքներ կորցրեց Իջևանի ուղղությամբ, ինչի մասին առաջինը նշեց Արցախի հերոս գեներալ Մովսես Հակոբյանը։ Նրա խոսքերով՝ «Զանգակատան հատվածում հակառակորդը մոտ 6 կմ առաջ է շարժվել, Արենիի հատվածում մենք կորցրել ենք բնական սահմանները»: 44-օրյա պատերազմին նախորդած 2 տարիների ընթացքում ադրբեջանցիներին հաջողվել էր էապես ամրապնդել իրենց դիրքերը և հիմնովին պատրաստվել Արցախի Հանրապետության դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ի ագրեսիային։
Բանակցային գործընթացը «իր կետից» սկսելու ռեժիմի պարագլխի քմահաճույքով Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի համաձայնագրերից հրաժարումը ծանր հարված էր անվտանգությանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորման նպատակով նրա հետկանչի հետ մեկտեղ։ Գեներալին ազատ արձակեցին 5 մլն դրամ գրավի դիմաց։ Փաշինյանը գործում էր միտումնավոր, հարված հասցնելով կազմակերպության հեղինակությանը, որն ամբողջ աշխարհում անվանում են «Պուտինի ՆԱՏՕ»։ Բանակի վարկաբեկումը, որը սկսվեց Փաշինյանի և թուրք-սորոսական 5-րդ շարասյան կողմից իշխանության զավթումից անմիջապես հետո, շարունակվեց նաև 44-օրյա պատերազմից հետո։ Առաջին պլան մղվեցին ռեժիմի փորձերը՝ գեներալակազմի վրա բարդելու խայտառակ կապիտուլյացիան, ավելի քան 5 հազար մարդու կյանքի և Արցախի Հանրապետության տարածքի 75 տոկոսի կորուստը։ Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգի փլուզումը կրել է և շարունակում է կրել մտածված ու հետևողական բնույթ։
Զսպման գլխավոր գործո՞ն
2021թ. մայիսի 12-ից ի վեր երեք մարզերի տարածքների բռնազավթման պայմաններում շարունակվեց Խաչատուրովի կալանավորմամբ սկսված ՀԱՊԿ վարկաբեկումը, ինչն իր գագաթնակետին հասավ 2022թ. սեպտեմբերին ինքնիշխան Հայաստանի սահմանների դեմ Ադրբեջանի եռօրյա ագրեսիայի ընթացքում։
Հոկտեմբերին ժամանած ԵՄ առաքելությանը ռեժիմի քարոզչամեքենան համառորեն փորձում էր ներկայացնել իբրև զսպման գլխավոր գործոն։ Փաստարկներն ու հղումները այլ երկրների փորձին ոչ մի կերպ չազդեցին այդ պոպուլիստական նախաձեռնության վրա, թեև ակնհայտ է, որ ԵՄ դիտորդները չեն կարողացել կանխել 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված ռուսական ռազմական հատուկ գործողությունն Ուկրաինայում։ Դիտորդներն անմիջապես վերաորակավորվել են փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերող ջոկատի։
2019 թվականից Տրիպոլիում եվրոպական առաքելությունների փորձը՝ Թունիսում, Լիբիայում ենթակառույցներով, որտեղ օգնությունը վերաբերում էր հենց սահմանների անվտանգությանը, ինչպես նաև այլ երկրներում, թույլ է տալիս եզրակացնել, որ դիտորդների ներկայությունը զուտ ներկայացուցչական բնույթ է կրում։ Դա ոչ մի կերպ չի ազդել այն երկրների դեմ ռազմական գործողությունների անցկացման վրա, որտեղ կային ԵՄ առաքելություններ, իսկ հարևան Վրաստանում, որտեղ դիտորդները ժամանել էին 2008թ. պատերազմից հետո, Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սահմանների հարցում առանձնակի շարժի հասնել չհաջողվեց։
Առ այսօր ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչ կձեռնարկեն 100 հոգուց բաղկացած ԵՄ նոր առաքելության դիտորդները, ներառյալ ֆրանսիացի ժանդարմներն ու գերմանացի պոլիցայները, Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի հերթական ոտնձգության (2022թ. սեպտեմբերի 13-ից հետո) դեպքում։ Արժե՞ր հանուն այդ եվրոպական ցուցամոլության (դիտորդների կեսը զինված է) զոհաբերել տասնամյակներ շարունակ կառուցված անվտանգության համակարգը ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի հետ 1997թ. երկկողմ համաձայնագրերի և ռուսական 102-րդ ռազմաբազայի ձևաչափով։ Ռեժիմի քարոզչամեքենան արդեն տարածում է այն թեզը, թե ԵՄ դիտորդների մանդատի մշտական վերականգնման դեպքում Հայաստանը լիովին կարող է յոլա գնալ առանց ռուսական 102-րդ ռազմակայանի։ Հիշեցնեմ, որ ԵՄ զինված առաքելություններ տեղակայված են Մալիում, Սոմալիում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում։
Արևմուտքը բուֆեր ունի Ռուսաստանի դեմ, Հայաստանը նրան պետք չէ
Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահներին Արցախից վտարելուց հետո (իսկ հավաքական Արևմուտքի ջանքերը կենտրոնացած են հենց այդ նպատակի վրա) հերթը կհասնի 102-րդ ռուսական ռազմակայանին, որը հայ-թուրքական խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո կկորցնի իր նշանակությունը։ Այդպիսի կարծիք են փորձում ներշնչել ժողովրդին սորոսաթուրքական 5-րդ շարասյան ներկայացուցիչները։ Դրա ճանապարհային քարտեզը վերելակային դիվանագիտության հիմքն է, իսկ այդ քարտեզի վերջնական կետը Հարավային Կովկասում ռուսական ռազմական ներկայության առավելագույն կրճատումն է։
Փետրվարի 18-ին Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը վերահաստատեց Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք իրագործվելու դեպքում կհանգեցնեն Արցախի վերածմանը Ջավախքի, իսկ հետո՝ Նախիջևանի: Այդ հեռանկարն օրերս մատնանշեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Այդ հեռանկարի իրագործման ուղղությամբ գիտակցաբար աշխատում են Փաշինյանը, 5-րդ շարասյունը և հավաքական Արևմուտքը, իսկ խորհրդարանական ընդդիմության հայտարարություններն այն մասին, որ Փաշինյանը լվացել է ձեռքերը և հրաժարվել Արցախից, «ուսապարկերն» ու ֆեյքերի բանակը պարբերաբար սվիններով են ընդունում։
Ռեժիմի պարագլխի հետևից հենց իրենք են կրկնում առանցքային թեզերը միայն 29 հազար 800 քառ. կմ-ի համար պատասխանատվության և այն մասին, թե 3 մլն հայերն ավելի կարևոր են, քան 120 հազարը, բայց հընթացս մեղադրում են ընդդիմությանը, թե իբր խտացնում է գույները՝ փորձելով վերադառնալ իշխանության, շահարկելով Արցախի ապագան։
2021 թվականի մայիսի 12-ին սկսված սողացող օկուպացիան նոյեմբերի 16-ին հանգեցրեց դիրքային պատերազմին։ Այդ օրը հայկական զինված ուժերի գործողությունները տհաճորեն զարմացրեցին զավթիչներին, ուստի Բաքվի և Անկարայի փոխանորդը արագացված տեմպ հաղորդեց բանակի հետագա ոչնչացմանը։ Սուրեն Պապիկյանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում նպատակ ուներ զրկել Հայաստանին անվտանգության համակարգից՝ որպես այդպիսին։ Գործում են դրա առանձին հատվածներ, սակայն նպատակը, որի համար Փաշինյանին բերել են իշխանության, արդեն հստակ երևում է։ Հավաքական Արևմուտքին Հարավային Կովկասում բուֆերային գոտի է պետք Ռուսաստանի դեմ, և այդ դերը հիանալի կկատարի Բաքու-Անկարա տանդեմը, իսկ Հայաստան այդ գոտում չի լինի... ավելորդ լինելու պատճառով։ Մենք այդ կարգավիճակում պետք չենք Վաշինգտոնին ու Բրյուսելին։
Տեսանելի հեռանկարում ռեժիմի պարագլուխը կգնա պատմության նույն այն աղբանոցը, ուր իրենից առաջ հայտնվել է Միխայիլ Սահակաշվիլին։ Փաշինյանը դա հասկանում է, դրա համար էլ ջանում է ձգձգել գործընթացները, սակայն այդ ձգձգումը դուր չի գալիս իր սորոսաթուրք տերերին։ Փաշինյանից արագ և վճռական գործողություններ են պահանջում Ալիևի հետ «խաղաղության համաձայնագրի» ստորագրման ուղղությամբ։ Դրան կհաջորդի համանման փաստաթղթի ստորագրումը Թուրքիայի առաջնորդի հետ։
Հիշո՞ւմ եք, թե որքան ժամանակ էին հայ վերլուծաբանները գուշակում ու վարկածներ կառուցում աշխարհի ամենաազդեցիկ հետախուզությունների ղեկավարների Երևան կատարած անձնական այցերի իրական նպատակների մասին։ Վարկածներից մեկի համաձայն՝ նրանք գալիս էին, որպեսզի անձամբ համոզվեն, որ կա քաղաքական առաջնորդ, որը կարող է գիտակցաբար զոհաբերել հայկական երկու պետությունները։ Այդ հետախուզությունների նախորդ փորձը պատկերում էր հինավուրց ինտելեկտուալ ժողովրդի այլ նկարագիր։ Հետախուզության ղեկավարները ժամանում էին Երևան, որպեսզի իրենց աչքով տեսնեն, թե ինչպես է Սորոսի հիմնադրամի միջոցով լվացված ալիևյան նավթադոլարների հաշվին ԱՄՆ ԿՀՎ իրականացրած գունավոր հատուկ գործողության արդյունքում Հայաստանի ու Արցախի ղեկին կանգնել դավաճանը, որի ձեռքերը մինչև արմունկները հայկական արյան մեջ են։ Տեսան, համոզվեցին։