G20-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը սկսվել է մեկ րոպե լռությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգշաբթի Նյու Դելիում սկսվել է «Քսանյակի խմբի» երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժերի զոհերի հիշատակը։ Լռության րոպեն հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Հնդկաստանի փոխարտգործնախարար Վինայ Քվատրան, իրավիճակն Ուկրաինայի շուրջ լինելու է հանդիպման թեմաներից մեկը. նախարարները քննարկելու են դրա ազդեցությունն աշխարհի վրա։
Առաջինը պաշտոնական մասն սկսվելուց շատ առաջ հանդիպման վայր է եկել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։ Նրա գալուց մոտավորապես մեկ ժամ հետո կոնգրես-կենտրոն են եկել «քսանյակի» մյուս մասնակիցները։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եկել է եվրոպական և բրիտանական դիվանագիտության ղեկավարներ Ժոզեպ Բորելի և Ջեյմս Քլևերլիի հետ գրեթե միաժամանակ։ Վերջինը եկել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
News.am