ԵԱՏՄ-ն տարեկան 1,3 մլրդ ռուբլի կհատկացնի արդյունաբերական նախագծերի աջակցությանը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունները կոոպերացիոն արդյունաբերական նախագծերի սուբսիդավորման մեխանիզմ են մշակում։ Այդ նախագծերի աջակցության համար նախատեսվում է տարեկան մոտ 1,3 մլրդ ռուբլի հատկացնել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։

««Հնգյակի» ներսում մշակվում է խոշոր կոոպերացիոն արդյունաբերական նախագծերի համաֆինանսավորման մեխանիզմ։ Միության կողմից տարեկան մոտ 1,3 միլիարդ ռուբլի կուղղվի բիզնեսին աջակցելու համար»,- մամուլի ծառայությունը մեջբերում է տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի խոսքը։

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Sputnik Արմենիա