ՌԴ մշտական ներկայացուցչությունը Բրյանսկի ահաբեկչության մասին տեղեկություն կուղարկի ՄԱԿ
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունն Բրյանսկի մարզում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տեղեկություն կուղարկի ՄԱԿ: Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր, որ Բրյանսկի մարզում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ կոնկրետ տեղեկություն չունի:
«ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը շուտով տեղեկություն կուղարկի` չնայած Կրեմլի, ԱԴԾ-ի, տեղական իշխանությունների պաշտոնական հայտարարություններն արդեն տարածվել են ամբողջ աշխարհում։ Հետաքրքիր է, բայց մինչ այդ նույն Ստեֆան Դյուժարիկը իրեն չէր զսպում մեկնաբանությունների հարցում, երբ խոսքը վերաբերում էր, օրինակ, Բուչային: Թեև փաստերը վերլուծելու փոխարեն Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ մտահոգություն էր հնչում»,- գրել է Զախարովան Telegram–ում։
Sputnik Արմենիա