ՌԴ ՊՆ. Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Ասկերանի շրջանում

Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Տուժածներ չկան։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ մարտի 2-ի տեղեկատվական տեղեկագրում։

Այդ փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ ուսումնասիրություն է անցկացնում։

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ են անում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ԳՈՐԻՍ ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։

Պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։

Ռուսական խաղաղապահ զորախմբի շարասյունը մարդասիրական բեռներով ուղեկցվել է ԳՈՐԻՍ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ երթուղով։

Իրականացվել է մարդասիրական արշավ՝ ցածր եկամուտ ունեցող և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ բաժանելու համար։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

News.am