2023-03-03 09:35
Լրատվական գործակալություններ
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի մեղադրանքներին
Հայկական կողմը չի դանդաղեցնում բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ: Այդ մասին նշել են ՀՀ ԱԳՆ-ում՝ Sputnik Արմենիա-ի հարցմանը ի պատասխան։
«Դրա վառ ապացույցն է հայկական կողմի՝ Ադրբեջանի առաջարկներին պատասխանելը»,- ասվում է գերատեսչությունում։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի արտգործնախարարն ասել էր, որ Հայաստանն անհիմն կերպով խուսափում է Բաքվի հետ կառուցողական բանակցություններից։
News.am