2023-03-03 09:37
Լրատվական գործակալություններ
Ուկրաինան Իրանի դեմ բողոք կներկայացնի Միջազգային քրեական դատարան
Ուկրաինան Իրանի դեմ բողոք կներկայացնի Միջազգային քրեական դատարան. Այս մասին հայտնում է «РБК-Ուկրաինան»՝ հղում անելով Al Arabiya-ին վարչապետ Դենիս Շմիգալի տված հարցազրույցին։
Կիևը կպնդի, որ դատարանը քննարկի Ռուսաստանին անօդաչու սարքեր տրամադրելու հարցը, որոնք Մոսկվան, ըստ ուկրաինական իշխանությունների, օգտագործել է Ուկրաինայի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար։
«Մենք մտահոգված ենք ռազմական հանցագործությունների կատարմանը Իրանի մասնակցությունից և կհասնենք նրան, որ Թեհրանը մեղսակից ճանաչվի»,- ասել է Շմիգալը:
News.am