2023-03-03 09:38
Լրատվական գործակալություններ
Թուրքիայի ընդդիմությունը մարտի 6-ին կհայտարարի ընդհանուր թեկնածուի մասին
Թուրքիայի ընդդիմադիր 6 կուսակցության ներկայացուցիչների հերթական քննարկման ժամանակ որոշում է կայացվել ընդհանուր թեկնածուի շուրջ։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ 6 կուսակցության անդամները փակ հավաքից հետո հայտարարել են, որ ընդդիմության համատեղ թեկնածուի անունը կհայտարարվի մարտի 6-ին։
News.am