Արցախի ՊՆ․ Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ

Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից:

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։