Վրաստանի ոստիկանությունը կալանավորել է օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ ակցիայի 36 մասնակցի

Պարեկային ոստիկանության աշխատակիցները Թբիլիսիում կալանավորել են բողոքի ցույցի 36 մասնակցի, որոնք հավաքվել էին խորհրդարանի առջև, նրանք դեմ են օտարերկրյա գործակալների մասին օրինագծին, տեղեկացրել են ՆԳՆ-ում։

Ընդդիմադիրների ակցիան խորհրդարանի մոտ սկսվել է այն բանից հետո, երբ խորհրդարանն սկսել է դիտարկել օրինագիծը կոմիտեի նիստում։ Ընդդիմադիրների կարծիքով՝ օրինագիծը «ռուսական տարբերակն» է և երկիրը բաժանում է Եվրամիությունից։

«Վարչական իրավախախտման օրենսգրքով, 173 և 166 հոդվածների հիման վրա, կալանավորվել է 36 մարդ»,- լրագրողներին տեղեկացրել են ՆԳՆ-ում։

Քրեական օրենսգքրի 166 հոդվածը վերաբերում է մանր խուլիգանությանը, իսկ 173-ը՝ անհնազանդությանը և իրավապահ մարմինների աշխատակցին վիրավորելուն։ Ավելի վաղ «Ժողովրդի ուժը» ընդդիմադիր շարժման պատգամավորները Վրաստանի խորհրդարան էին մտցրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որի համաձայն՝ առաջարկվում է երկրում ստեղծել ոչ կառավարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և սուբյեկտների ռեեստր, որոնք ֆինանսավորում են ստանում օտարերկրյա պետություններից։ «Վրացական երազանք» կառավարող կուսակցության ներկայացուցիչները, որոնք խորհրդարանական մեծամասնություն են կազմում, լրագրողներին տեղեկացրել են, որ մտադիր են աջակցել նոր օրինագծին, իսկ եթե նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դրա վրա վետո դնի, ապա պատգամավորները կփորձեն հաղթահարել այն։

News.am