2023-03-03 14:19
Լրատվական գործակալություններ
Թուրք գիտնական․ Ստամբուլում և Երզնկայում սպասվում են 7.4 մագնիտուդով 2 տարբեր երկրաշարժեր
Թուրք հայտնի գիտնական, սեյսմոլոգ Նաջի Գյորուը, ով ավելի վաղ կանխատեսել էր Մարաշի երկրաշարժը, նոր հայտարարություններով է հանդես եկել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ հայտնի սեյսմոլոգ Նաջի Գյորուրը նշել է, թե Ստամբուլը մնում է լուրջ վտանգի մեջ, քանի որ Մարմարա ծովում սպասվում է ուժգին երկրաշարժ։
Նա շեշտել է, թե հաջորդ երկրաշարժը որը հավանական է տեղի կունենա, դա Երզնայից Քարլըօվա հատվածում է՝ Փուլումուրի մոտ։
Ըստ գիտնականի՝ այդ 2 երկրաշարժերի ուժգնությունը կարող է կազմել 7.4 մագնիտուդ։ Նա շեշտել է, թե երկրաշարժի ստույգ օրը դեռ չի կարող ասել, սակայն այն սարերի հետևում չէ։
News.am