ԱԷՄԳ-ի ղեկավարը մեկնել է Թեհրան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ուրբաթ մեկնել է Իրանի մայրաքաղաք։ Այս մասին տեղեկացրել է IRNA գործակալությունը։

Ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում։ Գրոսիին դիմավորել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։

Ավելի վաղ՝ մարտի 2-ին, Fars գործակալությունը տեղեկացրել էր, որ Գրոսին Թեհրանում «կհանդիպի իսլամական հանրապետության պաշտոնատար անձանց հետ» և կքննարկի «տարբեր հարցեր»։ Euronews հեռուստաալիքը տեղեկացրել է, որ ԱԷՄԳ-ի ղեկավարը նախատեսում է հանդիպել երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ՝ քննարկելու համար Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ երկխոսության վերսկսման հարցը։

News.am