Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱԳՆ -Ն ՊԱՏԱՍԽԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ԳՐԱՌՄԱՆԸ

ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

 «Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմ Աղաևն իր թվիթերյան էջում գրում է, որ Ադրբեջանի մայր տարածքը, Հայաստանի միջով Նախիջևանին կապող ենթակառուցվածքի 75%-ը պատրաստ է և վերջում ավելացրել է «Զանգեզուրի միջանցք» հեշթեգը: Թվիթին կցել է նաև համապատասխան տեսանյութ:

Ի՞նչ է սա նշանակում, դեսպանի անձնական երազա՞նքն է, Գերմանիայի կանցլեր Շոլցի կարևորած «ինքնորոշման իրավունքի սկզբունքը» հայտարարության պատասխա՞նն է, թե՞ Նիկոլը ժողովրդի թիկունքում արդեն համաձայնվել է «Զանգեզուրի միջանցք»-ին ու հերթական անգամ մեզ խաբեության են մատնում:

Պահանջում եմ, որ ՀՀ ԱԳՆ-ն որևէ պաշտոնատար անձի մակարդակով պատասխանի Ադրբեջանի դեսպանի այս գրառմանը»։

Panorama.am