Բայդենը և Շոլցը Սպիտակ տանը քննարկել են Ուկրաինային ցուցաբերվելիք տնտեսական և քաղաքական օգնությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, տեղեկացրել է Սպիտակ տունը։

«Ուկրաինա Ռուսաստանի դաժան ներխուժման տարելիցին ղեկավարները քննարկել են Ուկրաինային հումանիտար, տնտեսական և քաղաքական օգնության տրամադրման ջանքերը և Ուկրաինայի ժողովրդի հետ գլոբալ համերաշխության պահպանման կարևորությունը։ Նրանք հաստատել են, որ պատրաստ են պատժել Ռուսաստանին ագրեսիայի համար՝ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Նրանք նաև կարծիքներ են փոխանակել գլոբալ այլ հարցերի վերաբերյալ»,- նշվել է հաղորդագրությունում։

News.am