Եվրախորհրդարանում կոչ են արել հետաքննել «Հյուսիսային հոսքերի» պայթյունները

Եվրոպան լիովին ենթարկվում է Վաշինգտոնին և աչք է փակում այն ​​փաստի վրա, որ մինչ այժմ ոչինչ հայտնի չէ «Հյուսիսային հոսքերի» պայթյունների մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միք Ուոլեսը: Նրա խոսքերը մեջբերել է Exxpress-ը:

 «Հյուսիսային հոսքերում» դիվերսիաները ծրագրված ահաբեկչություն էին եվրոպական ամենակարևոր ենթակառուցվածքների վրա, և ԵՄ-ն մինչ օրս չի ցանկանում իմանալ, թե ով է դա արել»,- շեշտել է խորհրդարանականը։

Նա հավելել է, որ պայթյունների հետաքննությունը պետք է լինի եվրոպական օրակարգի առաջին տեղում, սակայն արդյունքներ դեռ չկան։