ԱՄՆ-ը Հայաստանը հիշատակել են որպես հակառուսական պատժամիջոցների շրջանցման «փոխաբեռնման կետ»
ԱՄՆ-ի կառավարությունը հինգշաբթի օրը ընկերություններին կոչ է արել հետևել Ռուսաստանի հետ կապված պատժամիոջցներին, որոնք մտցվել են Ուկրաինա ռուսական զորքերի մտնելուց հետո, նախազգուշացնելով, որ այս պահանջը չկատարելը կարող է հանգեցնել պոտենցիալ դատական հետապնդման կամ հարկադիր գործողությունների, տեղեկացրել է Reuters-ը։
Ձեռնարկությունները պետք է տեղեկացված լինեն այն մարտավարության մասին, որն օգտագործվում է Ռուսաստանի դեմ սահմանափակումները և պատժամիջոցները շրջանցելու համար, ներառյալ կեղծ ընկերությունների, կեղծանունների և առաքման մասին գաղտնի տեղեկության, նախազգուշացնող այլ միջոցների կիրառումը, նշված է ԱՄՆ-ի արդարադատության, առևտրի նախարարությունների և գանձապետարանի համատեղ ծանուցման մեջ։
ԱՄՆ-ի կառավարության կողմից հիշատակվում են այնպիսի երկրներ, ինչպիսին են Չինաստանը, Հայաստանը, Թուրքիան և Ուզբեկստանը, որոնք օգտագործվում են որպես «փոխաբեռնման կետեր»՝ Ռուսաստան կամ Բելառուս սահմանափակված ապրանքների անօրինական վերուղղորդման համար։
«Բոլոր տեսակի ձեռնարկությունները պետք է գործեն պատասխանատվությամբ՝ իրականացնելով այս պահանջների կատարման խիստ վերահսկողություն»,- ավելացվել է համատեղ ծանուցման մեջ։
ԱՄՆ-ը, Եվրոպան և գործընկեր այլ երկրներ պատժամիջոցներ են մտցրել մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ՝ մեկ տարի առաջ Ուկրաինա ռուսական զորքերի մտնելուց հետո, փորձելով տնտեսապես վնասել Մոսկվային։ Պատժամիջոցներով սառեցվում են ամերիկյան ակտիվները, արգելվում է բիզնես վարել պատժամիջոցների տակ հայտնվածների հետ։
Ըստ գերատեսչությունների ներկայացուցիչների՝ «չարամիտ սուբյեկտները» շարունակում են Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցները և արտահանման վերահսկման միջոցները շրջանցելու փորձերը, այդ թվում կողմնակի միջնորդների օգնությամբ։
News.am