Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է Արցախի ոստիկանների վրա հարձակման հետևանքով երկու զոհի մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է՝ Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների հերթապահ ավտոմեքենայի վրա հարձակման հետևանքով մահացած երկու անձանց անունները։

«Մարտի 5-ին զոհվել են Ադրբեջանի բանակի զինծառայողներ Ալիբեյլի Շահրիյար Ռամիզ օղլուն և Հուսեյնով Էշգին Ջամիլ օղլուն», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության տեքստում։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Հայպալու կոչվող տարածքում կրակ է բացել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հերթապահ ավտոմեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության երեք աշխատակից՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը, մայոր Դավիթ Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Գասպարյանը։

Մեկ այլ զինծառայող՝ լեյտենանտ Դավիթ Հովսեփյանը հրազենային վնասվածք է ստացել նրան վիրահատել են։

News.am