Հայկ Կոնջորյանն ընդունել է ՌԴ դեսպանին և խոսել Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և նրա ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի դիվերսիոն հարձակման վրա։ Տեղեկությունը հայտնում է ՔՊ գրասենյակը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՔՊ խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Միքայել Թումասյանը։
«Դեսպանի ուշադրությունն եմ հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման վրա, որի հետևանքով զոհվել են ԼՂ ոստիկանության երեք ծառայողներ, իսկ մեկը վիրավորվել է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվել է, որ արդեն 85-րդ օրն է` Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից, ինչը եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, և որ Լաչինի միջանցքը պետք է օր առաջ բացվի:
Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Կարևորվել է միջխորհրդարանական բնագավառում երկու երկրների ներկայացուցիչների համագործակցությունը։
Sputnik Արմենիա