Լուի Բոնո․ Իմ գլխավոր նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելն է
Անցյալ ամիս Մյունխենում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ինձ հրահանգեց տարածաշրջան այցի կապակցությամբ: ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Բաքու այցելած ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդական Լուի Բոնոն: Նա նշել է, որ իր գլխավոր նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելն է:
«Խաղաղություն՝ հօգուտ երկու կողմերի։ Կողմերը նաև Մյունխենում հայտարարեցին, որ խաղաղություն են ցանկանում։ Մեր նպատակն այն է, թե ինչպես դրան հասնել։ Վաղը ես հանդիպում ունեմ Երևանում։ Իմ այցի նպատակը կողմերին երկխոսության հրավիրելն ու մոտալուտ հանդիպմանը նպաստելն է», - ընդգծել է դիվանագետը։
Այսօր Բոնոյին ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը: Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում:
News.am