2023-03-07 11:10
Լրատվական գործակալություններ
Կարեն Վարդանյանը Մարտի 8-ի առթիվ 113 մլն դրամ է տրամադրել Լոռու 562 բազմազավակ մայրերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լոռու մարզում հաշվառված է մինչև 18 տարեկան 4 և ավելի երեխա ունեցող նպաստառու 562 ընտանիք:
Բարերար Կարեն Վարդանյանը հերթական բարեգործական ծրագիրն իրականացրել է Լոռու մարզում և Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ, բազմազավակ մայրերից յուրաքանչյուրին միանվագ տրամադրել է 200-հազարական դրամ ֆինանսական աջակցություն: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 113 մլն դրամ:
News.am