Ստեփանակերտում բացվել է «Մեր սարերը» կենտրոնը
Ստեփանակերտում բացվել է «Մեր սարերը» կենտրոնը։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ այն դառնալու է քննարկումների, բանավեճերի, նոր գաղափարների ու ծրագրերի ներկայացման, հասարակական, մշակութային, կրթական տարբեր միջոցառումների կազմակերպման ու անցկացման հարթակ:
Կենտրոնում ներկայացվել է հաղորդակցության այլընտրանքային համակարգի ներդրման նոր ծրագիրը: Շրջափակման պայմաններում արցախցիները զրկված են կենսական կարևորության ռեսուրսներից, այդ թվում՝ որակյալ կապից: Ծրագրի նպատակը նույնիսկ համացանցի արգելափակման պայմաններում բնակչության համար հաղորդակցության հուսալի ու որակյալ միջոցի ապահովումն է: Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության կողմից՝ պետական-մասնավոր համագործակցությամբ։
Մեդիամաքս