Ի՞ՆՉ ՆՎԵՐ ԵՆ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԿԱՆԱՅՔ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ․ ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ նվիրել սիրելի կանանց Մարտի 8-ի կապակցությամբ․ ծաղիկնե՞ր, շոկոլա՞դ, իսկ գուցե՝ թանկարժեք զարդե՞ր։ Այս հարցն ամեն տարի «տանջում է» գրեթե բոլոր տղամարդկանց։ Վիվա-ՄՏՍ ընկերությունը, որոշել է օգնել նրանց այս դժվարին հարցում և պարզել, թե ինչ նվեր են ցանկանում ստանալ հայաստանցի կանայք։
Այս կապակցությամբ ընկերությունը «Viber» հավելվածի Viva-MTS ալիքի միջոցով կանանց շրջանում իրականացրել է հարցում, որին մասնակցել է 12 771 մարդ (2023թ. մարտի 7-ի, ժամը 17:00-ի տվյալներով)։
Ըստ հարցման՝ կանանց ավելի քան մեկ երրորդը՝ 37%-ը, նախընտրում է դեպի արտերկիր ճամփորդական փաթեթ։ Երկրորդ հորիզոնականը հավասարապես կիսում են ավանդական նվերների և ժամանակակից տեխնոլոգիաների սիրահարները․ 17%-ը նախընտրում է ծաղիկներ, ևս 17%-ը՝ բջջային հեռախոս կամ այլ էլեկտրոնային սարք։ Զարդերի սիրահարները (9%) զբաղեցնում են երրորդ, իսկ օծանելիքի սիրահարները՝ (7 %) չորրորդ տեղը։
Ցուցակը եզրափակում են կենցաղային տեխնիկայի, խնամքի պարագաների և հագուստի սիրահարները։ Հարցման մասնակիցների միայն 3-ական %-ն է ցանկանում ստանալ նմանօրինակ նվերներ։
Որքանո՞վ օգտակար կլինեն այս հարցման արդյունքները՝ որոշում եք դուք։ Այնուամենայնիվ, ինչ էլ նվիրեք ձեր կանանց, հիշե՛ք, որ նրանք արժանի են լավագույնին ամեն օր և ամեն վայրկյան, և տղամարդկանց խնդիրն է գեղեցկացնել նրանց յուրաքանչյուր օր՝ անկախ տոներից։ Վիվա-ՄՏՍ ընկերությունը սիրով շնորհավորում է գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին Մարտի 8-ի կապակցությամբ։
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։