Ադրբեջանական դիվերսիայից զոհված երեք ոստիկանները հուղարկավորվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ստեփանակերտի պանթեոնում այսօր՝ մարտի 7–ին, հուղարկավորվել են մարտի 5–ին, ադրբեջանական դիվերսիայից զոհված երեք ոստիկանները։

 


Արցախի նախագահի հրամանագրով՝ դիվերսիոն ներթափանցման ժամանակ զոհված ոստիկաններ՝ Արմեն Բաբայանը, Դավիթ Դանիելյանը և Արարատ Գասպարյանը հետմահու պարգևատրվել են «Արիություն» մեդալով։ Նույն մեդալով պարգևատրվել է նաև լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, որը ադրբեջանական դիվերսիայի ժամանակ կրծքավանդակի հրազենային վիրավորում էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Հիշեցնենք՝ Մարտի 5-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն հաղորդել էր, որ ժամը 10։00-ի սահմանում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Թշնամու գործողությունների հետևանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: Լեյտենանտ Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում: Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։

News.am