2023-03-08 08:48
Լրատվական գործակալություններ
Իրանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա և կհանդիպի Չավուշօղլուի հետ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մարտի 8-ին կայցելի Թուրքիա՝ Քահրամանմարաշի երկրաշարժերից հետո համերաշխություն ցուցաբերելու և ցավակցություն հայտնելու համար, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին։
Սպասվում է, որ Աբդոլլահիանը կհանդիպի իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ և կայցելի Ադիյաման նահանգում աղետի գոտի։
Հանրապետության հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են Թուրքիայի տասը նահանգներում և հարևան երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան:
News.am