2023-03-08 08:49
Լրատվական գործակալություններ
ՄԱԿ․ Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով վնասն արդեն գերազանցել է 100 մլրդ դոլարը
Թուրքիայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Լուիզա Վինթոնը հայտարարել է, որ փետրվարի սկզբին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով հասված տնտեսական վնասը միայն Թուրքիայի Հանրապետությունում կգերազանցի 100 մլրդ դոլարը:
Նա նշել է, որ գնահատումը դեռ շարունակվում է, այն կավարտվի մարտի 16-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ դոնորների համաժողովին:
«Արդեն հիմա պարզ է, որ վնասը կկազմի ավելի քան 100 միլիարդ դոլար»,-ասել է Վինթոնը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով ավելի քան 200 հազար շենք, որտեղ տեղակայված են ավելի քան 600 հազար բնակարաններ և գրասենյակներ, ավերվել են:
News.am