Հայաստանում կարմրուկի դեպքերի թիվն ավելանում է. արդեն 39 վարակված կա

Այսօր, ժամը 10։00-ի դրությամբ, Հայաստանում գրանցված կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Վարակվածներից 18-ը հոսպիտալացված է, 14-ը չի հոսպիտալացվել, 7-ը դուրս են գրվել:

«Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր»,– տեղեկացնում են նախարարությունից։

Նշվում է, որ 39 վարակվածից 36-ը պատվաստված չէ, իսկ 3-ը պատվաստված է միայն մեկ դեղաչափով։

Sputnik Արմենիա