2023-03-08 12:14
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Ադրբեջանում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։
Ինչպես հայտնում է Sputnik Ադրբեջանը, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ջալիլաբադ սեյսմակայանից 20 կմ դեպի հյուսիս–արևմուտք։
Օջախը գտնվել է 37 կմ խորության վրա։
Sputnik Արմենիա