2023-03-08 12:10
Լրատվական գործակալություններ
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանում. Զախարովան արձագանքել է Բորելի խոսքերին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram–ում մեկնաբանել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերը` կապված Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետ։
«Այժմ հասկանալի է` ինչու ԱՄՆ–ն դեռ ԵՄ–ում չէ, այնտեղ այդ օրենքը 1938 թվականից է գործում», – հեգնաքով նշել է դիվանագետը։
Ավելի վաղ Բորելը քննադատել էր վրացական խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումը։ Նրա խոսքով` այն հակասում է ԵՄ–ի մաս դառնալու Թբիլիսիի ձգտմանը։
Sputnik Արմենիա