Սթոլթենբերգ․ Մինչ օրս պարզ չէ, թե ով է հարձակումներ կատարել «Հյուսիսային հոսքերի» վրա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ մինչ օրս պարզ չէ, թե անցյալ տարվա սեպտեմբերին ով է հարձակումներ կատարել «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների վրա, և որ ազգային հետաքննություններին պետք է թույլ տալ ավարտել իրենց աշխատանքը:
«Մենք գիտենք, որ հարձակում է կատարվել «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի վրա, բայց մեզ չի հաջողվել պարզել, թե ով է կանգնած դրա հետևում: Ներկայումս ընթանում են ազգային հետաքննությունները, և ես կարծում եմ, որ ճիշտ է սպասել դրանց ավարտին», - Ստոկհոլմում ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում լրագրողներին ասել է նա:
«Հյուսիսային հոսք»-ում և չգործարկված «Հյուսիսային հոսք 2»-ում պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերին։ Հետաքննության մեջ ներգրավված բոլոր կողմերը կատարվածը ճանաչել են որպես դիվերսիա։ Ոչ ոք չի ստանձնել պատասխանատվություն պայթյունների համար։ 2023 թվականի փետրվարի սկզբին Պուլիցերյան մրցանակի դափնեկիր հետաքննող լրագրող Սեյմուր Հերշը հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր դիվերսիային Միացյալ Նահանգների ներգրավվածության մասին։ Վաշինգտոնը հերքում է մեղադրանքները։
Նախօրեին Հերշը հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ նոր հետաքննություններ կհրապարակի «Հյուսիսային հոսքերի» վերաբերյալ։
News.am