ԱՄՆ հետախուզական ծառայություները դեռ չեն պարզել COVID-19-ի ծագման աղբյուրը

ԱՄՆ հետախուզական ծառայություններն ուսումնասիրում են COVID-19 - ի առաջացման երկու վարկած ՝ լաբորատոր արտահոսք և բնական ծագում, բայց ոչ ոք չի հավատում կենսաբանական զենքի տեսությանը: Այս մասին Սենատում լսումների ժամանակ հայտարարել է Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը։

Նրա խոսքով ՝ հատուկ ծառայությունները դեռևս համաձայնության չեն եկել և շարունակում են պարզել համավարակի ծագումը, որն ամբողջ աշխարհում միլիոնավոր կյանքեր է խլել:

Նա դժգոհել է, որ ճշմարտության պարզաբանմանը խանգարում է Չինաստանի կողմից պատշաճ համագործակցության բացակայությունը։

Sputnik Արմենիա