ՀՅԴ-ական Գառնիկ Մանուկյանն ազատ կարձակվի

ՀՅԴ «Արարատ» մարզային կոմիտեի անդամ Գառնիկ Մանուկյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը։

Դատական նիստը նախագահել է Նարեկ Բեգլարյանը։

Նշենք, որ Մանուկյանն արդեն 2 ամիս է՝ կալանավորված էր։

«Ամսի 11-ին (մարտի – խմբ.) արդեն մեր ընկերը կլինի ազատության մեջ իր ընկերների ու ընտանիքի կողքին»,– նշել է Վարդանյանը։

Sputnik Արմենիա