Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Նիկոլի կամակատար հանդիսացող Քննչական կոմիտեն նրա հրահանգով կրկին խանգարել է իմ գործուղմանը և մասնակցությանը Եվրոպայի ամենախոշոր և իշխող կուսակցության՝ ԵԺԿ-ի աշխատանքներին, այս անգամ՝ Հելսինկիում։
Այն էլ՝ Հայաստանի և Արցախի շուրջ այս սրվող և ահագնացող զարգացումների ընթացքում։
Քիչ առաջ ԵԺԿ Գլխավոր քարտուղար Թանասիս Բակոլասը իր պաշտոնական էջում խիստ քննադատել է Հայաստանի իշխանությունների այս արարքը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարությանը կրկին մերժել են ԵՄ այցելելու և ԵԺԿ Քաղաքական վեհաժողովին մասնակցելու։
Մենք դատապարտում ենք Հայաստանի իշխանություններին ժողովրդավարական գործընթացներին խոչընդոտներ ստեղծելու համար և կոչ ենք անում նրանց դադարել չարաշահել իրավապահ համակարգը ընդդեմ քաղաքական օպոնենտների»։
EPP Group in the European Parliament
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ