Իրանը Ռուսաստանից Սու-35 կործանիչներ կգնի. գործարքն արդեն համաձայնեցված է

Իրանը վերջնականապես համաձայնեցրել է Ռուսաստանից Սու-35 ինքնաթիռներ ձեռք բերելու գործարքը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունից: Միաժամանակ նշվում է, որ քանակի և առաքման ժամկետների մասին տեղեկատվությունը գաղտնի է։

«1988 թվականին իրանա-իրաքյան պատերազմի ավարտից հետո Իրանը մի շարք երկրների խնդրել է կործանիչներ գնելու հնարավորություն տալու մասին, և Ռուսաստանը հայտարարել է, որ բաց է վաճառքի համար»,– նշել են մշտական ներկայացուցչությունում:

Սու-35 կործանիչները տեխնիկապես ընդունելի են Իրանի համար, այնպես որ, 2020 թվականի հոկտեմբերից, երբ Իրանի նկատմամբ սովորական սպառազինությունների գնման սահմանափակումները վերացվեցին, Թեհրանը վերջնականապես համաձայնեցրել է դրանց գնման գործարքը։

Ընդ որում, մշտական ներկայացուցչությունում չեն ասել, թե կոնկրետ երբ է համաձայնեցվել գործարքը, քանի Սու-35 է ՌԴ-ից Իրան մատակարարվելու և երբ:

Ընդգծվում է` մանրամասները չեն հրապարակվում, քանի որ տեղեկատվությունը գաղտնի է։

Sputnik Հայաստան