2023-03-10 12:00
Լրատվական գործակալություններ
Գեղամ Ստեփանյան․ Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը բրազիլիական Estadão լրատվականին ներկայացրել է Լաչինի ճանապարհի փակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակը, հայտնում է «Արցախպրեսս»-ը:
«Ամեն օր մարդիկ պետք է հարմարեցնեն իրենց առօրյան հովհարային անջատումների ժամանակացույցին, որպեսզի կարողանան համապատասխանաբար պլանավորել օրը։ Սննդամթերքի կամ որևէ այլ անհրաժեշտ արտադրանքի հայտնաբերումն ևս մեծ դժվարություն է։ Պարենային ճգնաժամն անմիջապես հարվածել է Արցախին, մարդիկ ցուրտ պայմաններում ստիպված են ժամերով հերթ կանգնել խանութների մոտ՝ կառավարության կողմից ներկայացված կտրոններով սննդամթերքի խիստ սահմանափակ քանակություն ստանալու համար»,- նշում է մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
News.am