Մեկնարկել է «Ապագա հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովը (Ուղիղ եթեր)

Երևանում այսօր՝ մարտի 10-ին, մեկնարկել է առաջին համահայկական քաղաքացիական ասամբլեան՝ «Ապագա Հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովը:

 


«Ապագա Հայկականի» hամաժողովը միջազգայնորեն հայտնի մասնակցային ժողովրդավարության ձևաչափի առաջին կիրառումն է հայկական իրականության մեջ։

«Ապագա հայկականը» հանրային նախաձեռնությունը հիմնադրվել է Նուբար Աֆեյանի, Ռուբեն Վարդանյանի, Ռիչարդ Ազարնիայի, Արթուր Ալավերդյանի և այլոց կողմից՝ համախմբելու աշխարհասփյուռ հայության և Հայաստանի բարեկամների ջանքերը, փորձն ու գիտելիքները՝ հանուն Հայրենիքի ու Սփյուռքի ապագայի կերտման:

Նախաձեռնությունն արդեն իսկ համախմբել է 110 հազարից ավել համակիրների՝ աշխարհի 108 երկրներից: 

Համաժողովը քննարկելու է «Ապագա հայկականը» նախաձեռնության կողմից սահմանված 15 նպատակներից երեքը՝ «Հայաստան-Սփյուռք միասնականություն», «Պատմական պատասխանատվություն» և «Բնակչության աճ»: 

News.am