2023-03-10 14:06
Լրատվական գործակալություններ
Հայաստանը որոշել է հրաժարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից. ԱԳՆ-ն հաստատում է
Հայաստանը որոշել է հրաժարվել է ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի իր քվոտայից: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
«Այո՛, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,– ասաց նա:
Հունանյանը չհայտնեց որոշման մանրամասներն ու պատճառները։
Հիշեցնենք` հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ընդունել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունները: