Ռուբեն Վարդանյան․ Հայ մարդը գաղափարների շուրջ քննարկումներ ունենալու մեծ պահանջ ունի
Արցախի շրջափակումը ցույց տվեց, որ հայ մարդը գաղափարների շուրջ քննարկումներ ունենալու մեծ պահանջ ունի: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Արցախից տեսակապով միացած «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
«Արցախի շրջափակումը ցույց տվեց, որ սուտ է, թե հայ մտածում է միայն ուտելու մասին, հայն ունի մեծ պահանջ գաղափարների շուրջ քննարկումներ ունենալու: Նա պետք է հավատա և դրա համար պիտի իմանա, որ ինքը կարևոր է՝ որպես անձ: Դա չես կարող անել խանութները սնունդ լցնելով, կարևոր է գաղափարը, առանց դրա ոչինչ չի ստացվելու մեզ մոտ»,- ընդգծեց Վարդանյանը:
Ռուբեն Վարդանյանը նշեց, որ կա պատասխանատվություն և՛ զոհված զինծառայողների, և՛ մեր սերնդի առջև. «Մենք նրանց պետք է փոխանցենք ոչ թե ավտոմեքենաներ ու տներ, այլ արժանապատիվ հայկական ազգային արժեքներով կյանք»:
Անդրադառնալով նախաձեռնությանը՝ Վարդանյանն ասաց, որ խորհրդանշանական է այս օրը միջոցառման բացումն իրականացնելը. «Ութ տարի առաջ Նուբար Աֆեյանի, Վարդան Գրիգորյանի հետ մենք սկսեցինք Ավրորայի մեր երկարաժամկետ ճանապարհը»:
News.am