Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, տեղեկանում ենք մարզպետ Կարեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջև ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը։ Այն հնարավորություն է տալիս համագործակցել տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության և կենսական նշանակության այլ ոլորտներում։

Այնուհետ ՌԴ դեսպանին է ներկայացվել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքները, այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակը և դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Sputnik Արմենիա